Մի շարք լրատվամիջոցներ այսօր՝ մարտի 26-ին հայտնել են, որ շվեդ օրենսդիրները ծանորց են ստացել Բորիս Բերեզովսկիից, որում եղել են ռուսաստանցի հայտնի գործարարների 90-ական թվականներին արված անձնական գրառումները:
Հաղորդվում է, որ ծանրոցն ուղարկվել է դեռեւս Բերեզովսկիի մահից առաջ եւ այնտեղ եղել են մոտ 2 կգ նամակներ եւ այլ փաստաթղթեր, որոնցում շատ հաճախ նշվում է Պուտինիա անունը:
Սակայն «ՌԻԱ նովոստիին», Շվեդիայի խորհրդարանում հերքել են այս տեղեկությունը: «Բերեզովսկիի հետ կապված ոչ մի նամակ կամ ծանրոց չի գրանցվել»,-գործակալությանն ասել են Պիկստագի աշխատակազմի մամուլի քարտուղար Մարիա Սկուլդտը:




























