Իտալիայի ԱԳ նախարար Ջուլիո Տերցին մարտի 26-ին հրաժարական է տվել Հնդկաստանից երկու նավաստիների վերադարձից հետո, որոնք պետք է այդ երկրում դատարանի առջեւ կանգնեին ձկնորսների սպանության համար:
Հաղորդվում է, որ Մասսիմիլիան Լատտորեն եւ Սալվատորե Ջիրոնեն մարտի 22-ին վերադարձել են Հնդկաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, թե չեն հանձնի հետեւակայիններին, որոնք մեղադրվում են երկու ձկնորսների սպանության մեջ, եւ չորս շաբաթով ուղարկվել էին հայրենիք:
Հռոմում նշել են, թե հանցագործությունը, որ կատարել են Մասսիմիլիան Լատտորեն եւ Սալվատորե Ջիրոնեն, տեղի է ունեցել չեզոք ջրերում, եւ գործը պետք է քննվի միջազգային դատարանում, այլ ոչ Հնդկաստանում:
Հնդկաստանի գերագույն դատարանը դեսպանից պարզաբանումներ է պահանջել, որը պետք է ներկայացվեն մինչեւ մարտի 18-ը: Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը նախազգուշացրել է, որ հետեւակայիններին չհանձնելը լուրջ հետեւանքներ կունենա:
Միջադեպը տեղի էր ունեցել 2012թ. փետրվարի 15-ին, Քերալ նահանգի ափերի մոտ: «Էնրիկա Լեքսի» տանկերը հսկող Լատտորեն եւ Ջիրոնեն գնդակահարել էին երկու ձկնորսների` նրանց ծովահենների տեղ դնելով: Իտալացիների խոսքով, ձկնորսներն իրենց ագրեսիվ են պահել:




























