Հարավային Կորեայի զորքերը Հյուսիսային Կորեային սահմանակից տարածքում մարտի 27-ին մի քանի ժամով մարտական պատրաստականության են բերվել:

Հարավկորեացի սահմանապահը ռումբ է նետել սահմանային գոտում շարժվող «անհայտ առարկայի» վրա:

Ռենհապը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2.30-ին, երբ հարավկորեացի սահմանապահը հերթապահում էր Հվանչհոնում` երկրի մայրաքաղաք Սեուլից 118 կմ հյուսիս-արեւելք գտնվող սահմանապահ կետերից մեկում:

Դրանից հետո զորքերի մարտունակությունը բարձրացվել էր «Չինդոգե-1» մակարդակի. նման մակարդակը կիրառվում է ԿԺԴՀ-ի տարածքի կողմից զինված ներխուժման վտանգի ժամանակ:  Զինվորականները խուզարկություն են  իրականացրել, «ԿԺԴՀ-ի կողմից ներխուժման սպառնալիքի ոչ մի նշան չհայտնաբերելով` տագնապը հանվել է» 09.20-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ռոսբալտը» հայտնում է, որ այդ նոյն ժամանակ ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն դիմել է  ՄԱԿ-ի ԱԽ-ին: Կորեական թերակղզում  «ծայրահեղ լարված իրավիճակ է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի սադրիչ գործողությունների պատճառով», ասված է դիմումում:

Դիվանագետները նման գործողությունների շարքում թվել են ներկայումս անցկացվող ամերիա-հարավկորեական  զորավարժությունները` B-52 կործանիչների գործադրմամբ:

Փհենյանում նշել են, որ ԱՄՆ-ի ռազմավարական հրթիռներն «այժմ ուղղված են ԿԺԴՀ-ի դեմ, իսկ միջուկային զենքով համալրված ամերիկյան  ատոմային սուզանավերը գտնվոմ են Հարավային Կորեայի ափերի մոտ»:

«Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է դարձել», - ասվում է փաստաթղթում: