2012 թվականի օգոստոսին Իսպանիայում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու համար կալանավորված երկու չեչեններին եւ մեկ թուրքին ազատ են արձակել «ապացույցների բացակայության» հիմնավորմամբ:
Խոսքը, ենթադրաբար, Էլդար Մագոմեդովի (մականումը՝ «Մուսլիմ Դոստ»), Մուհամեդ Անքարի Ադամովի եւ Թուրքիայի քաղաքացի Չինգիզ Յասլինի մասին է: Նախորդ տարվա օգոստոսի սկզբին Իսպանիայի ՆԳ նախարար Խորխե Ֆերնանդես-Դիասը հայտարարել էր, որ կալանավորված չեչեն իսլամիստները ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում:
Խուզարկության ժամանակ նրանց մոտ պայթուցիկ նյութեր էին հայտնաբերվել, որով կարելի էր մի ողջ ավտոբուս պայթեցնել: Թուրքիայի կալանավորված քաղաքացին համարվել էր ահաբեկչական խմբի կազմակերպիչը:
Ինչպես գրել է El Pais թերթը, Ազգային դատական պալատի դատավոր Պաբլո Ռուսը վճռել է ազատ արձակել նրանց՝ «ապացույցների» բացակայության պատճառով: Թուրքը, ով մնում է որպես կասկածյալ, ազատ է արձակվել 30 հազար եվրո գրավի դիմաց, իսկ չեչեններն, ամենայն հավանակությամբ, կարտաքսվեն Ռուսաստան, հաղորդում է NEWSru.com-ը:




























