Ճապոնիայում ոստիկանությունը կալանավորել է երկու ռուսաստանցի կանանց, ովքեր հրաժարվել են վճարել տաքսու վարձը: Այն բանից հետո, երբ վարորդը պահանջել է ուղեվարձը, ռուսաստանցի զբոսաշրջիկները բռունցքներով հարձակվել են վարորդի վրա:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մոտ 30 տարեկան երկու կանայք մարտի 25-ի երեկոյան տաքսի են վերցրել Տոկիոյի մետրոյի «Հիրոո» կայարանի մոտ եւ խնդրել իրենց հասցնել Ռոպոնգիի թաղամաս: Տեղ հասնելով, ուղեւորուհիները լքել են մեքենայի սրահը՝ չվճարելով 1500 իեն վարձը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վարորդը վազել է կանանց հետեւից, որի հետեւանքով հովանոցի բազմաթիվ հարվածներ է ստացել նրանցից մեկից: Մոտակայքում պարեկություն անող ոստիկանները ձերբակալել են կանանց:




























