ՆԱՏՕ-ն չի ծրագրել Սիրիայում հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

«Մենք մտադիր չենք Սիրիա ներխուժել ռազմական միջոցներով»,- Բրյուսելից տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ռասմուսենի խոսքով` ինքը հույս ունի, որ միջազգային հանրությունը կարող է միավորել իր ջանքերն ու գտնել սիրիական խնդիրը լուծելու քաղաքական որոշում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: