Լոս Անջելեսի աճուրդում ապրիլի սկզբինաճուրդի կհանվի Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ի ստորագրությամբ մի փաստաթուղթ, հաղորդվում է Nate D. Sanders Auctions աճուրդի տան կայքում:
Լոտը նախատեսում են վաճառել 75-125 հազար դոլարով:
Աճուրդին ներկայացվող փաստաթուղթը Ռիչարդ III-ը ստորագրել էր գահակալությունից առաջ, երբ նա դեռ Գլոստերի դուքսն էր: Փաստաթղթի վրա ստորագրված է «R. Gloucestre»: Բովանդակությունը Ուեստմորլենդի երկրորդ կոմս Ռալֆ Նեվիլի եւ իր վարձակալների հետ հողային վեճ է: Փաստաթուղթը թվագրված է մոտավորապես 1473-1477թթ., այն ժամանակ ապագա թագավորն ընդամենը 20 տարեկան էր, հայտնում է lenta.ru-ն:
2012թ. Լեստերի ավտոկայանատեղի տակ պեղումների ժամանակ հայտնաբերվել էին Ռիչարդ III-ի մնացորդները: 2013թ. փետրվարի սկզբին հրապարակվել էին ԴՆԹ-ի արդյունքները, որոնք հաստատել էին, որ դրանք պատկանում են Ռիչարդ III-ին:
Ռիչարդ III-ը Յորքերի տոհմի վերջին տղամարդ ներկայացուցիչն էր, որը թագավոր էր դարձել 1483թ.: 1485թ. նա զոհվել էր Բոսվորտի մարտում` դառնալով Պլանտագենետների սերնդի վերջին միապետը:




























