Գերմանիայում ցրտերի պատճառով մահացել են Լվերի կրկեսի արտիստները՝ թվով 300 լու: Լվերի կրկեսի տնօրենը պատմել է, որ արթնանալով եւ բացելով տուփը, տեսել է որ իր «արտիստները» սատկել են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կրկեսը ստիպված է եղել արագ սատկած լվերի համար փոխարինողներ գտնել՝ Քյոլնից ոչ հեռու տոնավաճառում ելույթ ունենալու համար: 50 նոր լվերին հատուկ վարժեցրել են Քյոլնի մոտ գտնվող համալսարաններից մեկում:

Կիրակի նոր արտիստները առաջին անգամ բեմ են դուրս եկել: Նրանք պետք է մասնակցեն նաեւ լվերի ֆուտբոլային մրցաշարին: