Առատ ձյունը խափանել է էլեկտրամատակարարումը Լեհաստանի հարյուրավոր բնակավայրերում, առանց էլեկտրականության է մնացել 100 հազարից ավելի մարդ, հաղորդում է TVN24 հեռուստաալիքը:

Ձնաբքի պատճառով, առավելագույն թվով վթարներ արձանագրվել են Լեհաստանի արեւելքում` Մազովեցկի շրջանում` անջատվել են 2 հազարից ավելի ենթակայաններ, մոտ 70 հազար բնակիչներ մնացել են առանց լույսի: Եւս մոտ 20 հազարը առանց հոսանքի են Պոդլյասկի վոեւոդությունում: Վթարի հետեւանքները վերացնում են վթարային ծառայությունները:

Ուժեղ ձնաբքի պատճառով չեղյալ են հայտարարվել մի քանի չվերթներ ռադոմի օդանավակայանից:

Օդերեւութաբանները հայտնում են նոր ձնաբքերի մասին: Արտառոց եղանակային պայմանները կձգվեն մինչեւ ապրիլի կեսերը: