Մյանմարի խոշորագույն քաղաքում՝ Յանգոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, իսլամական դպրոցում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով զոհվել է 13 երեխա, լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները:

Բոլոր զոհված տղա երեխաները խեղդվել են ծխից, երբ հրդեհը հասել է դպրոցական հանրակացարանին: Հրդեհը բռնկվել է էլեկտրական տրանսֆորմատորի խափանման հետեւանքով:

Երեխաները չեն կարողացել դուրս գալ հանրակացարանի շենքից, քանի որ դռները փակ են եղել անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը պայմանավորված է եղել վերջին ժամանակներս երկրւմ բռնության ալիքի աճով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մյանմարում վերջին օրերին իլամիստների դեմ ուղղված բուդդակայականների ելույթները, որոնք ուղեկցվում են ահաբեկչական ակտերով, զոհվել է ավելի քան 40 մարդ: