Մեքսիկայի հյուսիս արեւելքում գտնվող Տամաուլիապաս նահանգում ամերիկյան համարներով ավտոմեքենայում 9 տղամարդու դիակ են հայտնաբերել: Այս մասին հայտնել են տեղի դատախազությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նահանգի իշխանությունները մասնատված դիակները հայտնաբերել են այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հայտնել են, որ Սյուդադ Վիկտորիա քաղաքի արվարձանում ԱՄՆ Թեքսաս նահանգի համարանիշներով սպորտային ամենագնաց է կանգնած:
Մեքսիկայի հյուսիսային նահանգներում մշտապես տարբեր թմրակարտելների ներկայացուցիչների միջեւ բախումներ են տեղի ունենում, որոնք պայքարում են թմրամիջոցների ԱՄՆ մատակարարելու ուղիների վերահսկողության համար:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2006 թվականից ի վեր միմյանց դեմ պայքարող թմրակարտելների հանցավոր գուծունեության հետեւանքով զոհվել է ավելի քան 70 հազար մարդ: