Դուշանբեում իրավապահները 73 կգ հաշիշ տեղափոխող ավտոմեքենա են կանգնեցրել՝ ձերբակալելով Աֆղանստանից Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ թմրանյութերի տեղափոխմամբ զբաղվող կասկածյալների, երեքշաբթի օրը հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն:
Տաք հետքերով ձերբակալվել են Աֆղանստանի քաղաքացի եւ Տաջիկստանի երկու քաղաքացիներ՝ թմրավաճառների խմբավորման ենթադրյալ անդամներ:
Opel Astra մեքենայի բեռնախցիկը զննելիս հայտնաբերվել եւ ատգրավվել է հաշիշի առանձնակի խոշոր խմբաքանակ՝ 73 կգ», - ասված է հաղորդագրությունում, գրում է «Ինտերֆաքսը»:
Տաջիկստանի իրավապահ մարմինները 2012թ. ապօրինի 5978 կգ թմրանյութ են առգրավել, ինչը 41,1% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Տաջիկստանն Աֆղանստանից Ռուսաստան եւ Արեւմտյան Եվրոպա թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երթուղի է:




























