Ֆրանսիական հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրվող հանրահայտ «Կո Լանտա» ռեալիթի շոուին հետապնդում են անհաջողությունները: Նոր փուլի առաջին նկարահանումների ժամանակ սրտի կաթվածից մահացել էր մասնակիցներից մեկը, իսկ հիմա էլ ինքնասպան է եղել հաղորդման բժիշկը:
Իր քայլի պատճառների մասին նա գրել է թողած նամակում, որտեղ բացատրել է, որ այդ քայլին իրեն դրդել են լրատվամիջոցներում իր դեմ ծավալված արշավ, մեղադրանքներն ու բամբասանքներն այն մասին, որ մասնակցի մահվան մեջ ինքն է մեղավոր, հայտնել է euronews.com-ը:
«Դա զայրույթի արտահայտություն էր նմանատիպ կեղծ մեղադրանքների եւ նրանց հանդեպ, ովքեր բամբասանքներ են տարածում առանց ստուգելու տեղեկությունների իսկությունը»,- ասել է հաղորդման պրոդյուսերը: Նախագծի մասնակցի մահվան փաստով Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է վարում: Այս ողբերգական դեպքից հետո հեռուստաալիքի ղեավարությունը դադարեցրել է նախագծի նկարահանումները եւ հանել է հաղորդումը եթերից:




























