ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 11-ամյա երեխան ենթարկվել է շան հարձակման, որի ընթացքում շունը պոկել եւ կուլ է տվել երեխայի մատը։

Ամերիկյան Miami Herald-ի փոխանցմամբ՝ 11-ամյա Ֆերնանդոն շների հետ խաղալու ժամանակ հանկարծակի նրա վրա է հարձակվել շներից մեկը՝ կծելով ու կուլ տալով նրա մատը։ Բղավոցների վրա տնից դուրս եկած հայրն անմիջապես հիվանդանոց է հասցրել որդուն, ապա վերադարձել ու սատկացրել շանը։ Հայրը սատկած շան ստամոքսից հանել է երեխայի մատը եւ այն հասցրել հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ մատն այն աստիճանի է վնասված, որ այլեւս հնարավոր չէ կարել ձեռքին: