Անգլիայի դատարանը Դերբիշիրում միտումնավոր սեփական տունն այրած ամուսնական զույգին մեղավոր է ճանաչել վեց երեխաների ոչ կանխամտածված սպանության մեջ: Դատարանը եզրակացրել է, որ 5-13 տարեկան երեխաները դարձել են խճճված ընտանեկան հարաբերությունների զոհ, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետաքննությունը պարզել է, որ Միկ եւ Մաիրիդ Ֆիլփոթները ցանկացել էին հրդեհը կազմակերպել՝ ամուսնու նախկին սիրուհուն վարկաբեկելու նպատակով, որը նախկինում նրանց հետ մի հարկի տակ էր ապրում եւ դաստիարակում իր եւ Միկի չորս երեխաներին: 

Ֆիլփթների տնից կնոջ հեռանալուց հետո ամուսինը որոշել է վերադարձնել երեխաներին, որպեսզի ստանա նրանց նպաստը եւ բարելավի կենսապայմանները: Նա ոստիկանությանը բողոքել է, որ նախկին սիրուհին սպառնում է այրել տունը, իսկ հետո ամուսինները անձամբ են կազմակերպել հրդեհը: Ամուսինները ծրագրել էին փրկել երեխաներին, սակայն դա նրանց չի հաջողվել. երեխաների սենյակի դուռը փակված է մնացել, եւ վեցն էլ թունավորվել են: 

Ոստիկանությունը հրդեհի վայրում բենզինի հետքեր է հայտնաբերել եւ անմիջապես կասկածել, որ հրկիզում է տեղի ունեցել: Ֆիլփոթները ձերբակալված են: Եվս մեկ անձ մեղավոր է ճանաչվել ոչ կանխամտածված սպանությանը մասնակցելու համար; Երեքի դատավճիռը կկայացվի այսօր: