Զինվորական համազգեստով զինված անձինք ավերածություններ են գործել Բաղդադի չորս անկախ թերթերի խմբագրություններում, հայտնում է Washington Post-ը: Նրանք ծեծել են խմբագրությունների աշխատակիցներին եւ ղեկավարությանը, ոմանց դանակահարել են, չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Խմբագիրներից մեկը հայտնել է, որ հարձակվողների մեջ ճանաչել է շիական համայնքի անդամների, եւ որ հարձակումները տեղի էին ունեցել ծայրահեղական հոգեւոր առաջնորդ Մահմուդ Ալ Սարհիի հասցեին քննադատական հոդվածների հրապարակումներից հետո, հաղորդում է gazeta.ru-ն: Հարձակման ենթարկված բոլոր չորս թերթերն էլ լույս են տեսնում համեմատաբար փոքր տպաքանակով: Նրանցից ամենախոշորը al-Dustour-ն է, որը ամեն օր տպագրվում է 12 հազար օրինակով:




























