BBC ռադիոընկերությունը հրապարակել է 1988 թվականի հաղորդման ձայնագրությունը, երբ ստուդիա էր զանգահարել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Մարգարեթ Թեթչերը։
«Երաթյա լեդին» BBC-ի հետ կապ էր հաստատել այն ռեպորտաժից հետո, որտեղ ասվել էր, որ ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Հայաստանի երկրաշարժի պատճառով (1988թ) հետաձգել է Մեծ Բրիտանիա այցը։
Զանգահարելով ստուդիա՝ Թեթչերն ասել է, որ նրանք հրաշալի հասկանում են Գորբաչովին, ով ողբերգության պատճառով ստիպված է եղել հետաձգել այցը։
«Պարոն Գորբաչովը պետք է տանը լինի։ Այլկերպ հնարավոր չէ պատկերացնել»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ ցանկացել է անձամբ հաղորդել իր տեսակետը հաղորդումից հետո, որտեղ նշվել է, որ Գորբաչովն ընդհատել է Նյու Յորքի այցն ու վերադարձել ԽՍՀՄ։




























