Երկրի մագնիսական ոլորտում արեւային բռնկումների պլազմայի ազդեցության հետեւանքով բեւեռային գոտիներում առաջացող հզոր ռադիոճառագայթումը կարելի է օգտագործել այլ մոլորակներ «լուսավորելու» համար, կարծում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռադիոտեխնիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտնականները։ Ռադիոզոնդավորման նրանց նախագիծը ներկայացվել է Եվրոպական գեոֆիզիկական միության համաժողովին՝ Վենայում։
Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» պատմել է նախագծի հեղինակներից մեկը՝ ՌԳԱ ՌԷԻ աշխատակից Ալեքսանդր Պավելեւը, Արեւի ռենտգենյան բռնկումներն ուղեկցվում են զանգվածի հզոր կորոնար ժայթքումներով, եւ բեւեռափայլի գոտում Երկրի մագնիսային դաշտում պլազմային ամպերի արգելակման ժամանակ ալիքների երկարության կիլոմետրային միջակայքում տեղի է ունեցում հզոր հազվադեպ ռադիոճառագայթում։ Նա պարզաբանեց, որ այդ ռադիոճառագայթումն այլ մոլորակների մագնիսական դաշտում կարող է առաջանալ նաեւ արեւային քամուց։ Երկրի բեւեռային շրջանների մագնիսոլորտի արձակած ռադիոալիքի հաճախությունը կորոնար արտանետումների ժամանակ մոտ 300 կիլոհերց է, իսկ ճառագայթման հզորությունըհասնում է տասնյակ մեգավատի։
«Այդ միջակայքով ռադիոալիքները հաճախ կարող են զոնդավորել մոլորակների հողը մինչեւ տասնյակ կիլոմետրեր խորությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ այդ բնական ռադիոաղբյուրի օգնությամբ Լուսնի զոնդավորման համար լուսնային ուղեծրի վրա արբանյակի անհրաժեշտություն կլինի, որի վրա ընդունիչ ալեհավաք կտեղադրվի։




























