«Նարեկացի» արվեստի միությունում, ապրիլի 12-ին կկայանա «Ռուսական մշակույթի օրը»` նվիրված Ավիացիայի եւ տիեզերագնացության համաշխարահային օրվանը:
Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի Գեղարվեստի մանկական ստուդիայի սաների (5-7 տ.) աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Մարսել Մադյարովի, Արա, Ղարիբյանի, Մանե Գալուստյանի, Էդգար Ոսկանյանի, Անդրանիկ Էլոյանի, Ալիսա եւ Յուլիա Խավչանների աշխատանքները` ավիացիայի եւ տիեզերքի թեմայով: Մանկական գեղարվեստի ստուդիայի ղեկավարն է Դարյա Բոչկովսկայան (Ռուսաստան):
«Նարեկացի» արվեստի միությունում «Ռուսական մշակույթի օրվա» կազմակերպիչներն են Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը եւ «Նարեկացի» արվեստի միությունը:
Նշենք, որ այս գեղարվեստի ստուդիան բացվել է 2012թ. մարտին: Գեղարվեստի ստուդիա են հրավիրվում 5 տարեկանից բարձր երեխաները, դպրոցականները, ինչպես նաեւ բուհերի ուսանողները: Ուսուցումը կատարվում է «Պատկերավոր մշակույթ» հատուկ ծրագրով, որն իր մեջ ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ մշակույթ, ճարտարապետություն եւ դիզայն: Դասընթացները վարում է նկարիչ, ճարտարապետ-դիզայներ Դարյա Բոչկովսկայան:



























