ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թուրքիայում ստեղծված «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» կողմից անգլերենով կազմված զեկույցում սկսել է բացակայել PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) անունը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում ինչ սկսվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունները, Թուրքիայի «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնի» կողմից անգլերենով հրապարակվող ամենամսյա զեկույցներում սկսել է բացակայել PKK-ի մասին տեղեկություններ։

Նշվում է, որ հիշյալ կենտրոնի զեկույցներում PKK-ի գործողությունների մասին վերջին անգամ հիշատակվել է 2012-ի հունիսի 19-ի հարձակումը, երբ սպանվել էր 8 թուրք զինվոր, սակայն դրանից հետո PKK-ի հարձակումների մասին ոչինչ հայտնվում, թեեւ այդ ընթացքում PKK-ի հարձակումների հետեւանքով մեծ թվով թուրք զինվորականներ են սպանվել եւ վիրավորվել։

Նշենք, որ PKK-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայի մի շարք երկրներում մտցված է ահաբեկչական կառույցների ցուցակի մեջ։