Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում եւ Շվեդիայի Թագավարությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ ստեղծելու մասին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հրամանագրերի համար հիմք է ընդունվել «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը:

Մեքսիկայում ՀՀ դեսպանատան նստավայրը Մեխիկոն է, իսկ Շվեդիայում՝ Ստոկհոլմը: