Հունահայկական առեւտրատնտեսական պալատն ապրիլի 12-14-ին մասնակցել է Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին:
ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվել են հայկական գինու, կոնյակի եւ պահածոների տեսականին, ինչպես նաեւ Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր:
Հայկական տաղավարի այցելուների թվում էին նաեւ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաեւ հունահայ համայնքային կառույցների ղեկավարները:



























