Բելառուսական երաժշտական ալիքի եթերում պոռնոտեսանյութի հեռարձակման համար պատասխանատու ինժեներին մեղադրանք է առաջադրվել:
«Ինտերֆաքսը», հղում կատարելով Մինսկի հետքաննչական կոմիտեին, հայտնում է, որ նրան մասնավորապես մեղադրանք է առաջադրվել «կանխամտածված կերպով գովազդելու նպատակով պոռնոգրաֆիկ նյութերի պահպանման համար, պոռնոգրաֆիկ նյութի գովազդման համար, այդ թվում` ակնհայտ կերպով նաեւ անչափահասների շրջանում»:
Հիշեցնենք, որ պոռնոտեսանյութի ցուցադրման համար ձերբակալվել էր 28-ամյա Վլադիմիր Սամսոնովը: Նա որոշել էր տեսանյութը եթեր հեռարձակել սիրած աղջկա հետ վեճից հետո:




























