Հունաստանում ներգաղթյալների կազմակերպած ցույցի վրա կրակ բացելու հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել: Հունական հեռուստատեսության տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 22 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Միջադեպը տեղի է ունեցել Պատրա-Պիրղոս ավտոմայրուղու 41-րդ կիլոմետրին, որտեղ ցույցի էին ելել Պակիստանից եւ Բանգլադեշից եկած ներգաղթյալները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, հիմնականում ելակ հավաքելով: Ներգաղթյալները պահանջում են իրենց աշխատավարձը, գրում է Lenta.ru-ն:
Ցուցարարների ուղղությամբ որսորդական հրացանից կրակ է բացել ֆերմերներից մեկը, ում ներգաղթյալները մեղադրում են կես տարի իրենց աշխատավարձի վճարումը ձգձգելու մեջ:




























