Գուանտանամոյում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեղադրյալների դատաքննությունը հետաձգվել է մինչեւ հունիսի 17-ը` փաստաթղթերի կորստյան պատճառով: Ֆայլերի կորստյան պատճառը Պենտագոնի համակարգչային ցանցի խափանումն է եղել:
Հաղորդվում է, որ կորել են ինչպես պաշտպանական կողմի, այնպես էլ մեղադրողի փաստաթղթերը, սակայն ամբաստանյալների պաշտպանները հայտնվել են ավելի ծանր վիճակում, հաղորդում է Utro.ru-ն:
Ապրիլի 22-ին Գուանտանամոյում պետք է սկսվեր Հալեդ Շեյխ Մոհամեդի եւ նրա չորս հանցակիցների գործով դատալսումը: Նրանց մեղադրում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպման մեջ: Դատախազությունը մտադիր է մահապատիժ պահանջել:




























