Մոսկվան մտահոգված է, որ ԵՄ որոշ ուժեր փորձում են ազդել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հարաբերությունների վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը` ելույթ ունենալով Պետդումայում ընթացող լսումներում:
«Մեզ չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ ԵՄ-ում որոշ ուժեր փորձում են սեպ խրել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ` նրանց արհեստականորեն ընտրության մղելով` կամ Մոսկվայի հետ եք, կամ Բրյուսելի, կամ եվրոպական, կամ եվրասիական վեկտորն եք ընտրում»,- ասել է նա:
Մեշկովը նկատել է, թե Ռուսաստանի ԱԳՆ գնահատմամբ, «եթե մենք շահագրգռված ենք Ատլանտիկայից մինչեւ Խաղաղ օվկիանոս կայունության եւ բարգավաճման ապահովմամբ, Եվրոպայում եւ Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների միակցման այլընտրանքներ չկան», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























