Հայաստանում Եվրոպական միության հաղորդակցային հանգույց հանդիսացող ԵՄ կենտրոնը հանրության համար այցելության ժամեր կունենա շաբաթ` ապրիլի 20-ից: Այդուհետեւ Կենտրոնը բաց կլինի շահագրգիռ այցելուների համար երկուշաբթիից ուրբաթ, ժամը` 15:00-17:00-ը եւ շաբաթ օրերը` ժամը 12:00-16:00-ը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ԵՄ կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերի հիմնական շահառուն հենց Հայաստանի բնակչությունն է: «ԵՄ-ը աջակցում է բարեփոխումներին Հայաստանում, սակայն իրականացված բարեփոխումները պետք է աջակցություն գտնեն հանրության կողմից», ասաց դեսպանը: ԵՄ կենտրոնը հիմնվել է բացատրելու, թե ինչ է անում ԵՄ-ը Հայաստանում եւ ինչպես են ԵՄ ծրագրերը աջակցում բարեփոխումներին, ինչպես նաեւ հանրային վստահություն ձեւավորելու ԵՄ-ի եւ ԵՄ գործունեության նկատմամբ: 

ԵՄ կենտրոնն ունի այցելուների սրահ` ազատ տեղեկատվական նյութերով: Մարդիկ կարող են օգտագործել նաեւ հասանելի երկու համակարգիչները` ԵՄ-ը առնչվող ինտերնետային որոնումների համար:

Ծրագրի ղեկավար Էհթել Հայլիստեի համաձայն, ԵՄ կենտրոնը մարդկանց կտրամադրի տեղեկատվություն ԵՄ-ի եւ Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին: «Մարդիկ իրնեց բնույթով գիտելիք են տենչում, եւ մենք այստեղ ենք օգնելու նրանց տեղեկատվությամբ կամ ուղղորդելու դեպի համապատասխան աղբյուրները», ասաց տիկին Հայլիստեն:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որն համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցային գործունեությունը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։

Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։