Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 23-ին, մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ժողովում ամփոփվել են ակադեմիայի 2012թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվել գիտության ասպարեզում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:





























