«Հայփոստ»-ը համալրել է իր ավտոնտեսությունը եւս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով` ընկերության վերակազմավորման շրջանակներում:
Renault Logan, Daewoo Matiz եւ Daewoo Damas մակնիշի նոր ավտոմեքենաների շնորհիվ կավելանան Արարատ, Արմավիր եւ Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
«Հայփոստի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում: Նոր փոխադրամիջոցները հնարավորություն կտան փոստային բաժանմունքներ հասնել ավելի արագ եւ անվտանգ:
Այդ նպատակով ավտոմեքենաները հագեցած են GPS համակարգով, ինչը հնարավորություն կտա վերահսկել մեքենաների հոսքը անմիջապես գլխամասից:
Նոր փոխադրամիջոցները վառելիքի ավելի քիչ ծախս են նախատեսում, ինչն անմիջական բնապահպանական ազդեցություն ունի, եւ կրճատում են ընկերություն գործառնական ծախսերը:
Յուրաքանչյուր տարի «Հայփոստ»-ի ավտոտնտեսության ընդալնումն ու արդիականացումը «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կողմից մշակած զարգացման ռազմավարության կարեւոր մասն է կազմում: Այն ուղղված է «Հայփոստ»ի վերափոխմանը` ավելի դինամիկ, ճկուն եւ բարձրորակ սպասարկման չափորոշիչներին համապատասխանող փոստային օպերատորի:



























