Մարդիկ պետք է հիշեն ապրիլի 24-ը եւ Հայոց ցեղասպանությունը որպես օրինակ այն բարբարոսական դաժան ակցիայի, որը չունի եւ չի կարող ունենալ արդարացում, քանի դար է անցնի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո:
«Այսօր մենք դեսպանատան բոլոր աշխատակիցներով եկել ենք այստեղ մեր հանգանքի տուրքը մատուցելու այն մարդկանց հիշատակին, ովքեր զոհվեցին 100 տարի առաջ Թուրքիայի բարբարոսական ձեռքով: Կանցնեն շատ տարիներ, բայց միեւնույն է, այս օրը կմնա մարդկանց հիշողության մեջ, որպեսզի երբեք չկրկնվի նման ողբերգությունը: Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Թուրքիայում բարբարոսական հանցագործության անմեղ զոհերի հիշատակի առջեւ, միշտ կհիշենք եւ կհաղորդենք Ռուսաստանում նրանց, ովքեր չգիտեն հայ ժողովրդի այս էջի մասին»,-ամփոփել է ռուս դիվանագետը:




























