Ռուսաստանի Ստավրոպոլի մարզում 12-ամյա տղան գազային ատրճանակով պատահաբար կրակել է իր վրա: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունում, 12-ամյա երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Երեխայի մահվան պատճառը գազային ատրճանակի հետ անփույթ վերաբերվելն է:

Ըստ նախնական տվյալների` տղան ապրիլի 23-ին տանը միայնակ մնալով` ծնողների ննջարանում գտել է հոր գազային ատրճանակը եւ իր կրծքավանդակի ուղղությամբ գնդակ է արձակել: Ստացված վնասվածքից երեխան մահացել է, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «АН-online»-ը: