Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները հասել են դաշնակցային գործընկերության մակարդակի, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` մեկնաբանելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կայանալիք այցը Մոսկվա:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական համագործակցության հիմնական ուղղություներին անդրադառնալով` Լուկաշեւիչը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը շահագրգռված համագործակցում են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում եւ նշել է Մաքսային միության եւ Հայաստանի միջեւ հնարավոր համագործակցությունն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության մասին: «Եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում համագործակցության ընդլայման քննարկման համար սկզբունքային հարթակ է դարձել երկրու երկրների նախագահների պայմանավորվածության  համապատասխան ստեղծված Հանձնաժողովը, որն ուսումնասիրում է Հայաստանի եւ Մաքսային միության` Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միասնական տնտեսական տարածությունում  համագործակցության հնարավորությունը: Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է 2012 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում, իսկ երկրորդը` այս տարվա ապրիլին` Երեւանում»:

Լուկաշեւչը նաեւ նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը սերտորեն համակարգում են արտաքին քաղաքական ջանքերն ԱԳՆ-ների միջեւ համագործակցության վերաբերյալ Հուշագրի եւ արտգործնախարարությունների խորհրդատվությունների վերաբերյալ  ծրագրի հիման վրա:

«Կանոնավոր կերպով իրականացվում են միջազգային քաղաքականության առանցքային հարցերի, ներառյալ եվրոպական եւ տարածաշրջանային անվտանգությունների ապահովմանը վերաբերող խնդիրների ներդաշնակեցում: Միջազգային կառույցներում` ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում սերտ համագործակցություն է հաստատվել»,- ասել է նա:

Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի ապրիլի 25-ին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների շրջանակում ծրագրվել է քննարկել երկկողմ համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության  վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Էդվարդ Նալբանդյանի այցի շրջանակում հավանաբար կքննարկվեն նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ հավասարակշռության ապահովման, ներառյալ ղարաբաղյան հակամարտության  հարցերը: