Հայաստանի ՊՆ N զորամասում կրտսեր սերժանտ Նարեկ Բաբլոյանը բաժակով տաք թեյը շփել է զինծառայող Արմեն Փիլոյանի գլխին: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Նարեկ Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, հանդիսանալով պետ, կատարել է իշխանազանցություն: Նա բաժակով տաք թեյը շփել է զինծառայող Արմեն Փիլոյանի գլխին:
Քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել): Սույն հոդվածը պատժվում են ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 23-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























