Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ ապրիլի 25-ին որոշեց մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր:
Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ 1998թ. մայիսի 5-ին ընդունվել են դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքները՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին»: Բացի այդ՝ սկսած հիմնադրման պահից ծառայությունում ավանդաբար այդ օրը նշվում է՝ որպես ծառայության ստեղծման օր։




























