Ադրբեջանում զինվորականը դանակահարել է իր ծառայակցին: Ադրբեջանական բանակի զինվորի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել:

Ռազմական դատախազության տեղեկության համաձայն` զորամասի 18-ամյա զինվոր Քյամրան Ֆիրդովսի օղլու Մամեդովի սպանության մեջ կասկածվող Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը ձերբակալված է:

Ինչպես գրում է ԱՊԱ-ն, սպանությունը տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության Բաքվում գտնվող N զորամասում: Զորամասի զինվոր 19-ամյա Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակով սպանել է իր ծառայակից 18-ամյա զինվոր օղլու Մամեդովին, ով տեղում մահացել է: