Հայաստանի խորհրդարանը 82 «կողմ» եւ ոչ մի «դեմ» ձայնով փակ գաղտնի քվեարկությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
Սաֆարյանը կրկին հավաստիացրել է գործընկերներին, որ Հայաստանի քաղաքացիների ոչ մի դիմում չի մնա առանց ուշադրության:
Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը գլխավորում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Մնացականյանը, որը նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:




























