Սուսեկայի համալսարանի գիտնականները պնդում են, որ մարդուն միանգամայն կարելի է ներել, եթե նա մոռացել է մի քանի րոպե առաջ ծանոթացած մարդու անունը։ Նրանք ապացուցել են, որ թեեւ տեղեկությունն ստանալուց մի քանի ժամ անց հիշողությունները կարող են վերականգնվել, բայց դրանք մի որոշ ժամանակ անհասանելի են։

Ու, թեեւ առայժմ հայտնի չէ, թե ինչու են հիշողության նման կորուստներ լինում, այնուամենայնիվ, դրանք համարվում են ուղեղի աշխատանքի գործընթացի անհրաժեշտ մաս՝ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Նյարդակենսաբանները հաղորդում են, որ հիշողության նման կորստի դեպքում խանգարումներ չեն առաջանում, հաղորդում է Raut-ը։

Գիտնականները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու են հիշողության նման կորուստներ լինում, երբ մարդուն հանդիպելիս անհնար է լինում հիշել նրա անունը, իսկ մի քանի ժամ անց այն կրկին հայտնվում է գլխում։ Բանն այն է, որ ուղեղն ունի սովորելու սահմանափակ ընդունակություն, եւ նման դրսեւորումներն օգնում են խուսափել ուղեղի ծանրաբեռնվածությունից։

Գիտնականներն իրենց հետազոտությունը հիմնավորել են խխունջների վարքով։ Որպես սնունդ դրանց առաջարկել են ինչ-որ անհայտ նյութ եւ հետեւլ, արդյո՞ք այն ընկալվում է որպես այդպիսինն։ Խխունջներին կրկին կերակրելուց գիտնականները նկատել են հիշողության կորուստ՝ 30 րոպե եւ երկու ժամ (մոտ չորս ժամ), ինչից հետո այն վերականգնվել է։

Սակայն, եթե նշված ժամանակահատվածում խխունջն այլ ազդակ էր ստանում, ապա խախտվում էր հիշողության ամբողջականությունն ու հաստատումը։