Բրիտանացի աստղագետները հսկայական Բեթելհեյզե աստղի արտաքին մթնոլորտում հայտնաբերել են տաք գազի երկու բիծ, հաղորդում է Monthly Notices of the Royal Astronomical Society-ը։

Այդ բծերի ջերմաստիճանը, աստղագետների խոսքով, 1200 Կելվինով գերազանցում է հսկայական աստղի շրջակայքի ջերմաստիճանը։ Լուսանկարում երեւում է նաեւ սառը գազի աղեղը, որն աստղից մոտ 7.4 մլրդ կիլոմետր հեռավորության վրա է գնվում, հաղորդում է «Մոնավիստան»։Հնարավոր է, որ բծերը հայտնվել են Բեթելհայզե աստղի մթնոլորտում պլազմայի հոսանքների բախման հետեւանքով առաջացած հարվածային ալիքներից։ Ներկայումս աստղագետները շարունակում են հետեւել աստղին ռադիո- եւ միկրոալիքային միջակայքերում։

Նշենք, որ Բեթելհեյզեն անզեն աչքով հեշտությամբ կարելի է տեսնել։ Այն Օրիոն համաստեղության ուսի մոտ տեղակայված վառ, կարմիր աստղ է, հաղորդում է monavista.ru-ն։