Մետաղներով հարուստ փոշեհատիկները, որոնք գոյություն ունեն մետրոպոլիտենում, կարող են թափանցել հյուսվածքներ, ինչը վտանգավոր է ոչ միայն թոքերի, այլեւ սրտի, ուղեղի, երիկամների վրա: Մետրոյով մշտապես երթեւեկը կարող է վնասել առողջությանը, քանի որ մետրոյի օդը բավականին մեծ քանակությամբ վատանգավոր փոշի է պարունակում:
Բացի այդ, վատ օդափոխվող կայարաններում բաձր ջերմաստիճանը պարզապես իդեալական միջոց է թունավոր փոշու կուտակման համար, պնդում են Սաութհեմփթոնի համալսարանի մասնագետները:
Ուսումնասիրության ժամանակ գիտնականները պարզել են, որ մետրոպոլիտենի օդում բավականին մեծ է պղնձի եւ երկաթի պարունակությունը: Հատկապես վատանգավոր են փոքր մասնիկները, որոնք ունակ են ավելի խորը ներթափանցել: Դա իր հերթին նշանակում է, որ լրացուցիչ վտանգի են ենթարկվում լյարդը, ուղեղը, երիկամները, սրտանոթային համակարգը:




























