Համակարգիչների հեռահար կառավարման «Soluto» ծառայութան ծրագրավորողները «Windows» օպերացիոն համակարգի հետ աշխատող լավագույն նոութբուք են համարել «MacBook Pro»-ն:
Առաջնայնությունն ապահովել է գնահատման ոչ ստանդարտ մեթոդաբանությունը: Հաշվետվության հեղինակներն իրենց եզրահանգումները համարել են օգտատերերի «հուսախաբության» վերլուծություն (frustration analytics): Վարկանիշի գնահատման հիմքում են տվյալներ, որոնք ընկերության կողմից հավաքվել են 150 հազար նոութբուքերի վերաբերյալ նրանց հաճախորդներից` 2013թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածում:
13-դյույմանոց «մակբուքի» հաղթանակը երաշխավորել է այն փաստը, որ «Windows» համակարգը նման համակարգիչների հետ չի առաքվում. այն ստիպված են լինում ձեռք բերել եւ տեղադրել առանձին: Արդյունքում նոութբուքի վրա չկան կողմնակի ծրագրեր, որոնք, որպես կանոն, ավելացնում են համակարգիչ արտադրողները նախապես տեղադրված «Windows»-ի տարբերակներում:




























