Ադրբեջանում նախկին նախագահ Հեյդար Ալիեւի 90-ամյակի առթիվ ներկայացրել են ոսկյա մետաղադրամներ:
Հիշարժան մետաղադրամներն արտադրվել են 3 տեսակով` 1 տրոյական ունցիա (31,1), տասը տրոյական ունցիա եւ 1կգ քաշով: Դրանք հատվել են բարձր հարգի ոսկուց Մեծ Բրիտանիայի թագավորական մետաղադրամական ձուլարանում: Մետաղադրամների վրա պատկերված է Հեյդար Ալիեւի նկարը` կիսալուսնի եւ ութանկյուն աստղի ֆոնի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդհանուր քանակով 3 հազար մետաղադրամների շնորհանդեսը կայացել է ապրիլի 26-ին «Հեյդար Ալիեւն ու ֆինանսավարկային համակարգը, ձեռքբերումներ ու մարտահրավերներ» կոնֆերանսի ժամանակ:




























