Բաքվում սարսափելի հանցագործություն է կատարվել: Ադրբեջանի մայրաքաղաքի փախստականների բնակավայրում երկու փոքր երեխաների կախված դիակներ են հայտնաբերվել:

Ինչպես հայտնել են APA-ն` վկայակոչելով Սաբունչինի շրջանի ոստիկանությանը, ողբերգությունը տեղի է ունեցել Ռամանա ավանում: Տներից մեկում հայտնաբեվել էին փոքր երեխաների կախված 2 դիակ: Նրանց անունները չեն հայտնում: Ըստ վարկածի` խոսքը ինքնասպանության մասին է:

Դեպքի վայր են ժամանել Սաբունչինի շրջանի դատախազության աշխատակիցները: Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է: