Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հանրապետության նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Մերձմոսկվայի հոգեբուժարաններից մեկում հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով 38 մարդ էր զոհվել, փրկվել էին միայն երեքը:



























