Մերձմոսկվայի Ռամենյան հոգեբուժարանի հիվանդները սարսափելի հրդեհի զոհ են դարձել: Գրեթե բոլորը ողջ-ողջ այրվել են, փրկվելու շանսեր չեն եղել, քանի որ բոլոր պատուհանների վրա վանդակաճաղեր են եղել:

Բացի այդ, հիվանդները եղել են ուժեղ ազդեցության տրանկվիլիզատորների ազդեցության տակ:

Ոստիկանության աղբյյուրը «ՌԻԱ նովոստիին» հայտնել է, որ զոհվածների մեծ մասին գտել են անկողիններում: Ամենայն հավանականությամբ, նրանք նույնիսկ չեն փորձել փրկվել: Սակայն մեկ այլ աղբյուր ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հավաստիացրել է, որ մարդիկ, այդուհանդերձ, փորձել են փրկվել, բայց ոչ մի շանս չեն ունեցել:

Հրդեհի պահին հիվանդանոցում հերթապահության են եղել 3 բուժծառայողներ, որոնցից մի կին հասցրել է դուրս բերել երկու հիվանդի:

Հրդեհի պահին հիվանդանոցում եղել է 41 մարդ, որոնցից փրկվել է միայն երեքը՝ բուժքույրը եւ երկու հիվանդ, որոնք նա է օգնել: Այս պահին հրդեհի վայրում գտել են 12 մարմին:

Ներկայումս հրդեհը մեկուսացվել է, պատճառները պարզվում են: