Զինված ամբոխն, ապրիլի 28-ին, փորձել է գրոհով վերցնել Լիբիայի ՆԳՆ շենքը եւ Տրիպոլիում գտնվող նորությունների պետական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի, մոտ 200 զինված մարդիկ շրջափակել են Լիբիայի ԱԳՆ շենքը՝ պահանջելով բարեփոխումներ իրականացնել եւ աշխատանքի ընդունել նախկին զինվորականներին, ովքեր մասնակցել են Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալմանը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Reuters-ը, Լիբիայի ԱԳՆ շենքը շրջապատածները պահանջել են Քադաֆիի ռեժիմի նախկին կողմնակիցներին, որոնցից մի քանիսը բարձր պաշտոններ են զբաղեցնում ԱԳՆ-ում եւ Լիբիայի դեսպանատներում: