Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Կովալենկոյին արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար` նշելով, որ նրա պաշտոնավորման տարիներին հայ-ռուսական դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը բոլոր բնագավառներում էլ ավելի է ամրապնդվել:
Դեսպան Կովալենկոն նշել է, որ հպարտ է, որ կարողացել է իր ներդրումն ունենալ հայ-ռուսական եղբայրական կապերի զարգացման մեջ եւ շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ժամանակ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված մեծ աջակցության համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերի շուրջ:
Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում դեսպան Կովալենկոյի ներդրման համար, նախարար Նալբանդյանն ԱԳՆ հուշամեդալ է հանձնել Վյաչեսլավ Կովալենկոյին:




























