Մոսկվայի քաղաքային դատարանը Մոսկվայի «Եվրոպական» առեւտրի կենտրոնի մոտ 2012 թվականին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Բեքհան Ռիզվանովին դատապարտել է ութ տարվա ազատազրկման:
Համաձայն դատավճռի` դատապարտյալն իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Պետական մեղադրողը դատաքննության սկզբում պահանջել է Ռիզվանովին դատապարտել 14 տարվա ազատազրկման, հայտնում է Utro.ru-ն:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Մոսկվայում` Կիեւյան կայարանի հրապարակում վեճ է առաջացել կովկասցիների եւ մոսկվացիների միջեւ, որի արդյունքում մեկ մարդ վիրավորվել է գազային ատրճանակից, երկու մարդ դանակի հարվածներ են ստացել: Դեպքի վայրում առգրավվել է գազային ատրճանակը: Հաջորդ օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 22-ամյա Բեքհան Ռիզվանովը: Երկրորդ մեղադրյալը`սամբիստ եւ բռնցքամարտիկ Մագոմեդ Էլդիեւը կարողացել է թաքնվել:
Հունիսի 8-ին, երբ ոստիկանները ցանկացել են ստուգել Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիան, ուսանողները փորձել են դիմադրել նրանց, որի համար եւս երեք մարդ ձերբակալվել է:




























