Ռուսական «Գազպրոմ» կոնցեռնի շահույթը 2012 թվականի արդյունքներով նվազել է մինչեւ 1,182 տրիլիոն ռուբլու (37,8 միլիարդ դոլար)։ Այս մասին ասված է ընկերության՝ միջազգային չափանիշներով ֆինանսական հաշվետվության մեջ։ Այսպիսով, «Գազպրոմն» իր մաքուր շահույթի չափով երրորդ տեղում է ExxonMobil-ից (44,88 միլիարդ դոլար) ու Apple-ից (41,75 միլիարդ դոլար) հետո։
«Գազպրոմի» հասույթն ավելացել է 3 տոկոսով՝ մինչեւ 4,764 տրիլիոն ռուբլի։ Հաշվետվությունից հետեւում է, որ ընկերությունը նվազեցրել է արտահանման ծավալները յոթ տոկոսով՝ մինչեւ 482 մլրդ խմ։ Իր հիմնական արտահանման շուկային՝ Եվրոպային, վաճառած վառելիքի քանակը նվազել է 156,6 մլրդ-ից մինչեւ 151 մլրդ խմ, հաղորդում է Lenta.ru-ն:
Fortune ամսագրի վարկանիշային աղյուսակով «Գազպրոմը» 2011 թվականին աշխարհի ամենաեկամտաբեր ընկերությունն էր։ Այն ժամանակ կոնցեռնի շահույթը միջազգային չափանիշներով ֆինանսական հաշվետվության մեջ կազմել է 44,46 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում էր ExxonMobil (41,06 միլիարդ դոլար) ընկերությունը, իսկ երրորդում՝ Industrial & Commercial Bank of China չինական բանկը (32,214 միլիարդ դոլար)։



























