Ապրիլի 29-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները կատարված խուզարկությունների արդյունքում՝  1979 թ. ծնված Տաթեւիկ Ս.-ի  տնից հայտնաբերել եւ առգրավել են առանց գործարանային համարի սվին դանակ, իսկ 1969 թ. ծնված Էդիկ Խ.-ի տնից՝ առանց գործարանային համարի սպորտային մեկնարկային ատրճանակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: