Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճի Կտուց կղզու մոտ Վանի տեղական «Օզ հաբերջի» շաբաթաթերթի սեփականատերը թռչող ափսե է լուսանկարել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Վանի տեղական «Օզ հաբերջի» շաբաթաթերթի սեփականատեր Մուրադ Չուրքուն պատմել է, որ հանգստյան օրը ընտանիքով մեկնել է Վանա լճի ափին հանգստանալու եւ քանի որ եղանակը լավ է եղել՝ որոշել է մի քիչ լուսանկարել։  Մուրադ Չուրքունի խոսքով՝ նա հանկարծակի նկատել է Կտուց կղզու շրջակայքում հայտնված անծանոթ մի մարմին, որը դիրքը փոխել է։

«Տեսնելով, որ մարմինը շարժվում է, սկսեցի ֆոտոխցիկով լուսանկարել։ Անծանոթ մարմինը, որ շատ նման էր թռչող ափսեի, մի որոշ ժամանակ անց անհետացավ տեսադաշտից։ Կյանքումս նման բան չէի տեսել։ Չգիտեմ ինչ է, սակայն կարող եմ ասել, որ թռչող ափսերի շատ է նման»,-ասել է Մուրադ Չուրքունը։ 

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։